Չինաստանի կենտրոնական Հենան նահանգի հրատեխնիկայի գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայնտում է «Սինա» լրատվական կայքը։ Միջադեպը տեղի է ունեցել Քայֆեն շրջանի Թունսոյ գավառում։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։ Նրանց թիվը հայտնի չէ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։