Starbucks սրճարանների ցանցը Ջակարտայում ժամանակավորապես փակում է իր հաստատություններն այն բանից հետո, երբ դրանցից մեկի մոտ պայթյուն էր տեղի ունեցել, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Ինչպես հայտնել են ընկերությունից, սրճարանները փակ կմնան, մինչեւ քաղաքում չվերականգնվի անվտանգ իրավիճակը։
Հիշեցնենք, որ Ինդոնեզիայի մայրաքաղաքում՝ Starbucks սրճարաններից մեկի մոտ, պայթյուն էր տեղի ունեցել։ Ահաբեկչությունից զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ հարձակվողներից 4-ը։



























