Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը տեղափոխվել է հիվանդանոց՝ կրծքավանդակի շրջանում ցավերի պատճառով: Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Այելեթ Ֆրիշը, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:
Նշվում է, որ Պերեսն իրեն վատ է զգացել այսօր՝ հունվարի 14-ի առավոտյան: Ֆրիշի խոսքով, նախնական զննումից հետո Պերեսի մոտ սրտի ռիթմի փոփոխություն է արձանագրվել:



























