Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում այսօր՝ հունվարի 14-ին որոտացած պայթյունների զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 17-ի, հաղորդում է  Gazeta-ն՝ վկայակոչելով Al Jazeera հեռուստաալիքը:

Նշվում է, որ ահաբեկչության զոհերի թվում են 5 ոստիկաններ: Հաղորդագրության համաձայն, ընդհանուր առմամբ Ջակարտայում տեղի է ունեցել 7 պայթյուն:

Ավելի վաղ նշվել էր, որ ահաբեկչության 4 ենթադրյալ մասնակիցներ ձերբակալվել են: