Al Jazeera հեռուստաալիքը ապրիլի 30-ին կփակի ԱՄՆ-ում իր գրասենյակը եւ կդադարեցնի երկրի տարածքում կաբելային հեռարձակումը։ Այս մասին ասված է ալիքի կայքում, փոխանցում է Lenta-ն։
Ամերիկյան գրասենյակը լուծարելու պատճառը ԱՄՆ մեդիաշուկայում խիստ մրցակցությունն է։
«Al Jazeera America-ի խորհրդի որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր բիզնես մոդելը չի դիմանում ԱՄՆ մեդիաշուկայի տնտեսական խնդիրների պայմաններում»,- The New York Times-ին հայտնել է հեռուստաընկերության ղեկավար Էլ Էնսթեյը։
Ընդ որում, Al Jazeera-ն ամբողջովին չի լքում շուկան։ Ընկերությունը պլանավորում է կենտրոնանալ թվային ծառայությունների վրա։
Al Jazeera America-ն իր հեռարձակումը սկսել էր 2013թ., սակայն չէր կարողացել շուկայում ժողովրդականություն վայելել։



























