Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեւիդ Լիդինգթոնը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լոնդոնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խորհրդակցություն են անցկացրել: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: 

«Քննարկումը հաջող անցավ», - Twitter սոցցանցի իր էջում գրել է բրիտանացի նախարարը: