2015թ. սպառազինության արտահանումից Ֆրանսիայի ունեցած եկամուտը կազմել է 16 մլրդ եվրո, ինչը ռեկորդային ցուցանիշ է Ֆրանսիայի ռազմական արդյունաբերության ոլորտում։ Այս մասին հունվարի 14-ին հայտնել է հանրապետության պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը։
«Վաճառքից 16 մլրդ եվրոյի եկամուտ է ստացվել, եւ դա ռեկորդ է։ Դա 2 անգամ ավելի շատ է, քան անցյալ տարի»,- ասել է նախարարը BFM TV-ի եթերում։
Անդրադառնալով Հնդկաստանի ՌՕՈւ-ի համար Rafale կործանիչների խոշոր խմբաքանակի մատակարարումների պայմանագրին, որը կարող է ստորագրվել հունվարի վերջին Ֆրանսուա Օլանդի՝ Հնդկաստան կատարելիք այցի ժամանակ, Լե Դրիանը հրաժարվել է կանխատեսումներ տալ։ «Ես երբեք նման հարցերով կանխատեսումներ չեմ անում։ Հուսամ, որ դա տեղի կունենա, սակայն դե վաղ է խոսել»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի համար նախատեսված Mistral տեսակի ուղղաթիռակիրները Եգիպտոսին վերավաճառելուն, ապա Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հերքել է այն լուրերը, թե եգիպտական կողմը ձգձգում է գործարքով վճարումները։



























