Ջակարտայում պայթյունների շարքի կազմակերպիչները գործում էին փարիզյան ահաբեկիչների սցենարով: Այդ մասին հայտնել են իշխանությունները, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Fox հեռուստաալիքին:
«Նրանք պատճենել են Փարիզի ահաբեկիչների գործողությունները», — ասել է ինդոնեզիական ոստիկանության մամուլի քարտուղարը:
Ինչպես նշվում է, հարձակվողները պայթյուններ են կազմակերպել Ջակարտայի շրջանի աշխույժ առեւտրական կենտրոնում: Ներկայումս ոչ մեկը չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջակարտայում պայթյունների հետեւանքով, վերջին տվյալներով, 17 մարդ է զոհվել:



























