Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում չպետք է լինեն Ուկրաինայում զինված հակամարտության մասնակիցներ, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն:
Երկրի նախագահը նշել է, որ «որոշ, այսպես կոչված, հմարձակ մարդիկ, Դոնբասում պատերազմած գրոհայիններ, արդեն զենքով են հայտնվում Մինսկում»:
«Ոչ մի ցուցադրություն, ոչ մի գրոհային երկրում չպետք է լինի»,-հայտարարել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը հանձնարարել է ամրացնել երկրի սահմանները, իսկ ուժայիններին՝ ակտիվացնել պայքարը երկրում հակամարտության երկու կողմերի մասնակիցների ներկայության դեմ:



























