Միգրանտների մտածողությունն ու սոցիալական արժեքները փոփոխվում եւ նոր հասարակության արժեքներին հարմարվում են մեկ սերնդի ընթացքում: Հետազոտողները հանգել են եզրակացության, որ Մեծ Բրիտանիայում միգրանտների երեխաներն արդեն հակված են մտածել եւ դատողություններ անել տիպիկ բրիտանացու պես:
Ըստ Gazeta-ի, հետազոտության ընթացքում գիտնականները գնահատել են 14 տարի առաջ Մեծ Բրիտանիա փոխադրված առաջին սերնդի 108 միգրանտի, ինչպես նաեւ արդեն այդ երկրում ծնված եւ դաստիարակված երկրորդ սերնդի 79 միգրանտի վարքը:
Առաջին սերնդի միգրանտների հավաքականության կողմնակից են եղել, հակված են եղել դեպի ընտանիքը, այլ մարդկանց գործողությունները բացատրել են արտաքին գործոններով. այսինքն՝ դատել են որպես ոչ արեւմտյան երկրի բնակիչներ:
Երկրորդ սերնդի ներկայացուցիչների ցուցանիշներն այլ են եղել. նրանք ավելի քիչ են հավաքականության հակված եղել, իսկ հաջողություններն ու անհաջողություններն ավելի հաճախ բացատրել են մարդկային հատկանիշներով, Արեւմուտքի բնակիչների նման: Եվ այս փոփոխությունները տեղի են ունեցել՝ չնայած հարցվածների մեծ մասը պահպանել է ծնողների հավատքն ու մշակութային արժեքները:



























