Գերմանիայի Հարավային Բավարիայի Լանդսհուտա շրջանի ղեկավար Փիթեր Դրեյերը սիրիացի փախստականներով ավտոբուսը բերել է երկրի կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակի մոտ՝ այսկերպ իր բողոքը հայտնելով իշխանությունների միգրացիոն քաղաքականության դեմ, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Die Welt-ը:
«Եթե Գերմանիան ընդունում է միլիոնավոր փախստականների, նշանակում է իմ շրջանին բաժին է հասնում 1,8 հազար: Մնացած բոլորին ուղարկում եմ Բեռլին՝ կանցլերի աշխատակազմ»,-ավելի վաղ հայտարարել էր Դրեյերը:
Նշվում է, որ պաշտոնյան ավտոբուս է նստեցրել 52 փախստականի եւ անձամբ է ուղեկցել նրանց մինչեւ Բեռլին: Սակայն Մերկելի գրասենյակի մոտ ակցիայի մասնակցիներից միայն 31-ն են դուրս եկել ավտոբուսից:
Դրեյերի խոսքով, բոլոր փախստականները համաձայնել են մասնակցել ակցիային:
Հարավային Բավարիան իր վրա է վերցրել փախստականների մեծ հոսքի հարվածը, քանի որ Գերմանիա ժամանող միգրանտների մեծ մասը սահմանն անցել է Ավստրիայի կողմից:



























