Փարիզում 80 տարեկան հասակում մահացել  լեգենդար ֆրանսիացի ռեժիսոր Կլոդ Շաբրոլը, հաղորդում է AFP գործակալությունը: Մահվն պատճառը դեռեւս ահայտ է: Շաբրոլը համարվում է ֆրանսիական «նոր ալիքի» ամենավառ ներկայացուցիչներից մեկը, ինչը բացի նրանից ներկայացնում էին Ժան-Լյուկ Գոդարը, Էրիկ Ռոմերը եւ Ժակ Ռիվետը:

Իր կարիերայի ընթացքում Շաբրոլը նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ: Նրա վերջին «Բելլամի»ֆիլմը էկրան է բարձրացել 2009-ին, որտեղ գլխավոր հերոսը Ժերար Դեպարդիեն էր: Հիշեցնենք, որ վերջերս Ժերար Դեպարդիեն եղավ Հայաստանում

Կլոդ Շաբրոլի առաջին ֆիլմը` «Գեղեցիկ Սերժը» (1958) դարձավ նոր կինոշարժման մանիֆեստը եւ ֆուրոր արեց, ինչպես նաեւ հաջորդ ֆիլմը` «Զարմիները» (1959):

Շաբրոլի հայտնի ֆիլմերից են «Անհավատարիմ կինը» (1969), «Թող մահանա գազանը»  (1969), «Մսագործը» (1969), «Արյունալի հարսանիք» (1973): Նրա վերջին ֆիլմերից են «Շնորհակալություն շոկոլադի համար» (2000), «Վտանգավորները» սերիալը (2001), «Չարի ծաղիկը» (2003), «Հարսնացուի ընկերուհին» (2004), «Իշխանության կատակերգությունը» (2006), «Երկու կես եղած աղջիկը» (2007), «Գի դը Մոպասանի նովելները» սերիալը (2007-2008):