Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքում գրոհայինների կողմից ռեստորանի վրա հարձակվելու եւ հյուրանոցը գրավելու հետեւանքով զոհվել է 27 մարդ: Այս մասին հայտնել է այդ երկրում Ֆրանսիայի դեսպան Ժիլ Տիբոն, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Liberation-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր 23 զոհի մասին:
Դեսպանը նշել է, որ հյուրանոցից տարհանվել են 18 երկրների 153 քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում իսլամիստ գրոհայինները հարձակվել էին Splendid հյուրանոցի եւ ռեստորանի վրա: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր «Ալ Կաիդա»-ն:




























