Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում 94 տարեկանում մահացել է ֆրանսիացի կոմպոզիտոր Յուբեր Ժիրոն, որը լայն հասարակությանը հայտնի է Mamy Blue երգով։ Այս մասին AFP-ին հայտնել է կոմպոզիտորի այրին։
Յուբեր Ժիրոյի հուղարկավորությունը տեղի կունենան հունվարի 22-ին։
Կոմպոզիտորին հաջողություն է բերել Mamy Blue երգը, որը գրել է 1971 թվականին։ Այն տարբեր ժամանակներում կատարել են այնպիսի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են Դալիդան, Սելին Դիոնը, Խուլիո Իգլեսիասը, Դեմիս Ռուսոսը։ «Այն ինչ ստեղծել է Յուբերը, էլեգանտ է։ Նա չէր աշխատում համակարգի շրջանակներում»,-նշել է Mamy Blue երգի առաջին կատարող Նիկոլետան, գրում է ՏԱՍՍ-ը։
Յուբեր Ժիրոն հայտնի է նաեւ «Փարիզի երկնքում» երգով, որը գրել է համանուն ֆիլմի համար 1951 թվականին։
Իր երկար կարիերայի ընթացքում Յուբեր Ժիրոն երգեր է գրել այնպիսի կատարողների համար, ինչպիսիք են Դալիդան, Սելին Դիոնը, Իվ Մոնտանը, Միրեյ Մաթյոն, Էդիտ Պիաֆը եւ այլք։ Ժիրոյի հեղինակած երգերը բազմիցս մասնակցել են «Եվրատեսիլ» մրցույթում։ 1958 թվականին Անդրե Կլավոն Ֆրանսիային հաղթանակ է բերել՝ կատարելով Ժիրոյի հեղինակած Dors Mon Amour երգը։



























