2010-ի սկզբից աշխարհում սպանվել է առնվազն 52 լրագրող: Այդ մասին ասված է Վիեննայում տեղակայված Մամուլի միջազգային ինստիտուտի (International Press Institute, IPI) հրապարակած զեկույցում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», լրատվամիջոցների աշխատակիցների համար առավելագույն վտանգ են ներկայացնում երկու Ամերիկաները, անցած տարի այնտեղ 20 լրագրող է սպանվել: Ուղիղ կեսը բաժին է հասնում Մեքսիկային:

Նշենք, որ առավելագույն չափով լրագրողներ սպանվել էին անցած տարի՝ 110, որոնցից 55-ը`Ասիայում: