Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է պետբյուջեում փոփոխություններ անելու օրինագիծը:
Հիմնական ֆինանսական փաստաթղթում փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում կատարված փոփոխություններից հետո, որը նախատեսում է անալոգայինից անցնել թվային հեռարձակման: Ինչպես խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ֆինանսների փոխնախարար Վահե Դանիելյանը, թվայի հեռարձակումը կապահովի ալիքների համահանրապետական հեռարձակում, ուստի հարկերը 1 մլն-ից հասցվելու են 20 մլն-ի:




























