Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ժապավենը «Ոսկե արծիվ» մրցանակաբաշխությունում պարգեւատրվել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Պարգեւատրման արարողությունը կայացել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում: Մելիքյանի ֆիլմը կինոնովելների հավաքածու է, որը միավորում է սիրո թեման:

«Լավագույն դերասան» անվանակարգում «Ոսկե արծիվ» մրցանակի է արժանացել Ֆյոդոր Բոնդարչուկը՝ «Ուրվական» ժապավենում դերակատարման համար: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Յուլիա Պերեսիլդը՝ «Ստավրոպոլի ճակատամարտը» դրամայում դերի համար:

Ժյուրին լավագույն ռեժիսոր է ճանաչել Ստանիսլավ Գովորուխինին՝ «Հրաշալի դարաշրջանի ավարտը» ֆիլմի համար:

Երկրորդ պլանի լավագույն դերասան եւ դերասանուհի են ճանաչվել Դմիտրի Աստրախանը եւ Մարիա Կոժեւնիկովան, իսկ լավագույն  հեռուստատեսային դերասան եւ դերասանուհի՝ Անդրեյ Սմոլյակովը եւ Վիկտորիա Ռոլստոգանովան: