Աթենքում անհայտ անձինք այրիչ խառնուրդով մի քանի շիշ են նետել Հունաստանի պետական նախարար Ալեկոս Ֆլաբուրարիսի տնից ոչ հեռու, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին:

Հարձակման հետեւանքով այրվել է պետնախարարին պատկանող ավտոմեքենան, եւս մեկ մեքենա էլ վնասվել էր:

Հայտնում են, որ հարձակման հետեւանքով ոչ ոք չի տուժել, հայտնում է Gazeta-ն: