Քննիչները հարցաքննել են Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի որդուն՝ փողերի լվացման գործով, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Le Figaro-ն:
Թոմ Ֆաբիուսի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 2013 թվականին՝ պարզելու համար նախարարի որդու եկամուտների աղբյուրը:
Նշենք, որ հոկտեմբերի վերջին ամերիկյան Նեւավա նահանգի իշխանությունները Թոմ Ֆաբիուսին կալանավորելու որոշում են կայացրել: Նեւադա նահանգի Քլարք շրջանի դատախազության ներկայացուցչի խոսքով, կալանքի որոշումը գործում է երկրի ողջ տարածքում, եւ Ֆաբիուսը կարող է կալանավորվել ԱՄՆ-ում հայտնվելուց անմիջապես հետո:



























