Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը (ԲՆԴ) 2000-2013 թթ. մոտավորապես 850 փախստականի կարգավիճակ հայցողների օգտագործել է տեղեկություններ ստանալու համար: Այս մասին հայտնել է գերմանական Spiegel շաբաթաթերթը՝ վկայակոչելով բունդեստագի պատասխանը «Ձախ» խմբակցության հարցմանը:
«Հարցաքննությունների նման պրակտիկան շատ վիճահարույց է, քանի որ փախստականներին հաճախ խոստանում են, որ նրանց կտրամադրեն այն կարգավիճակը, որը նրանք չէին ստանա առանց համագործակցության»,- ասված է հոդվածում: Ամսագիրը գրում է, որ ԲՆԴ բաժինը, որը պատասխանատու է փախստականների հետ աշխատանքների համար, փակվել է 2014 թ, սակայն հիմա էլ ապաստան հայցողները կարող են օգտագործվել որպես իրազեկիչներ, բայց արդեն «կամավոր հիմունքներով» հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մինչդեռ «Ձախ» կուսակցությունը քննադատել է նման պրակտիկան: «Եթե հատուկ ծառայությունները մշտապես ճնշում են գործադրում փախստականների վրա, ապա դա ոչ թե պարզապես ամոթալի է, այլ կասկածի տակ է դնում նման ձեւով ստացված տեղեկությունների հավաստիությունը»,- հայտնել է «ձախերի» ներկայացուցիչ խորհրդարանական Մարտինա Ռենները: Ըստ Վիսբադենի դաշնային վիճակագրական գերատեսչության տվյալների՝ 2000-2013 թթ . Գերմանիայում մոտավորապես 910 հազար մարդ փախստականի կարգավիճակ ստանալու հայց է ներկայացրել:



























