Standard & Poor's վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի վարկանիշը իջեցրել է մինչեւ «աղբային» մակարդակի՝ ենթադրելով, որ նավթի գների անկումը եւ ազգային արժույթի թուլացումը երկիրը կընկղմեն հետընթացի մեջ։ «Ադրբեջանը մեծապես կախված է ածխաջրածնի սեկտորից»,- հիմնավորել է գործակալությունը Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշը ազգային արժույթով եւ արտարժույթով մինչեւ «BB+» նվազագույն մակարդակի իջեցնելու իր որոշումը, փոխանցում է DW-ն։

Standard & Poor's-ի վերլուծաբանները նշում են, որ 2016թ. արտահանման ծավալների անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը 1 տոկոսով կկրճատվի։ Ենթադրվում է, որ մանաթի դեվալվացիան կհանգեցնի սպառողունակության անկմանը։

Նշենք, որ դեկտեմբերին Բաքուն հրաժարվել էր ազգային արժույթը պաշտպանելու փորձերից՝ անցում  կատարելով լողացող փոխարժեքի։ Դրանից հետո մանաթը դոլարի եւ եւ եվրոյի նկատմամաբ 1/3-ով թուլացրեց իր դիրքերը։