Ժնեւում հունվարի 30-ին բանակցությունների ժամանող Սիրիայի ընդդիմության պատվիրակության կազմում կարող են լինել «Ջեյշ ալ Իսլամ» եւ «Ահրար աշ Շամ» ծայրահեղական խմբավորումների ներկայացուցիչները։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Այդ հարցը դեռ անհասկանալի է», քանի որ, ըստ մեր ունեցած վերջին տեղեկությունների, այդ խմբավորումների ներկայացուցիչներն իրենք են հրաժարվել ընդգրկվել Էր Ռիադի ընդդիմադիր պատվիրակության կազմում, սակայն հետո ես լսել եմ, որ նրանք ամեն դեպքում կլինեն այդ պատվիրակության կազմում»,- ասել է նա։