Գերմանիայում ապաստան խնդրած սիրիացի եւ իրաքցի բոլոր փախստականները պետք է գիտակցեն, որ իրենք տուն են վերադառնալու, երբ իրենց երկրներում լուծվեն հակամարտությունները։ Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մեքլենբուրգ Առաջավոր Պոմերանիա դաշնային հողում ելույթի ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։

«Մենք պետք է այդ մարդկանց ասենք, որ դա ժամանակավոր կարգավիճակ է, եւ մենք հույս ունենք, որ երբ Սիրիայում նորից խաղաղություն կհաստատվի, երբ ԻՊ-ը կպարտվի Իրաքում, այդ ժամանակ դուք վերադառնալու եք տուն»,- ասել է կանցլերը։

Մերկելն այս հայտարարությունն արել է նախօրեին հրապարակված հարցումներից հետո, որոնք վկայում են, որ  գերմանացիների 40 տոկոսը ցանկանում է կանցլերի հրաժարականը։