Կուբայի պետական խորհրդի եւ նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն Փարիզ է ժամանել իր պաշտոնական այցից երկու օր առաջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AFP գորակալությունը:

Կուբայի առաջնորդի օդանավը Փարիզի Օռլի օդանավակայանում վայրէջք է կատարել տեղի ժամանակով ժամը 12-ի սահամններում:
Կաստրոն մասնավոր այց է նախատեսել Ֆրանսիայի նախագահ Ֆարնսուա Օլանդի հետ պաշտոնական հանդիպումից առաջ, որը նախատեսված է փետրվարի 1-ին: Ռաուլ Կաստրոյի այցը Կուբայի առաջնորդների կողմից առաջինն է 1995 թվականից ի վեր. այն ժամանակ Ֆրանսիա էր ժամանել Ֆիդել Կաստրոն: