Սիրիայի քաղաքների միջեւ եւ նրա սահմաններից դուրս փախստականների տեղափոխումը ահաբեկիչների համար իսկական բիզնես է դարձել: 2016-ի հունվարից գրոհայինների միջնորդական ծառայությունների գներն առնվազն կրկնակի աճել են: Դա կապված է մի քանի գործոնի հետ` ընդհանուր տնտեսական ճգնաժամի, ահաբեկիչների անսահման մեծ ախորժակի եւ ռազմաճակատներում նրանց անհաջողությունների:  

Ահաբեկիչների կողմից վերահսկվող յուրաքանչյուր քաղաքից, օրինակ` Ռաքքայից Դամասկոս մեկնելու համար փախստականին անհրաժեշտ է հանդիպել այսպես կոչված միջնորդին, որը զբաղվում է ելքի վկայականի տրամադրմամբ: Դա  փաստաթուղթ է, որում նշված է անուն-ազգանուն, տարածքից ելքի նպատակը: Խաղաղ բնակիչը հենց դրա համար պիտի վճարի գրոհայիններին, տեղեկացնում է   Lifenews-ը:

«Նրանք տուրք են վերցնում Դամասկոս մեկնողներից, դրանք հսկայական գումարներ են, նրանք խլում են վերջին ունեցվածքը: Չվճարես, քեզ ուղղակի ոչ մի տեղ չեն թողնի: Դա մաֆիայից ավելի վատ է», - ասում է Սիրիայի բնակիչը:

Նման սխեմա է գործում նաեւ մարդկանց արտասահման` Թուրքիա ուղարկելիս: Իր ծառայությունների համար միջնորդ-ահաբեկիչը հինգից  10 հազար դոլար է վերցնում: Միաժամանակ ծայրահեղականները հաճույքով ընդունում են  անշարժ գույք, ավտոմեքենաներ, թանկարժեք զարդեր: Հետո փախստականին հատուկ անցաթուղթ են տալիս եւ միջնորդի ուղեկցությամբ նա հասնում է Թուրքիայի սահման: Թուրքիայի սահմանին փախստականին մեկ այլ ահաբեկիչ է դիմավորում եւ տանում է Ստամբուլի օդանավակայան: