Սիրիայի կառավարական զորքերը հարձակում են գործել Դեյ էզ Զոր քաղաքի շրջանում, որը երկրի հյուսիս-արեւելքում զավթել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները, հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները:

Աղբյուրի փոխանցմամբ, բախումները բանակի եւ ԻՊ-ի գրոհայինների միջեւ սկսվել են քաղաքի արեւելյան մասում: Նշվում է, որ կառավարական զորքերը ոչնչացրել են հակառակորդի տեխնիկայի եւ կենդանի ուժի զգալի մասը, եւ գրոհայիններ արդեն նահանջում են:

Աղբյուրը հայտնել է նաեւ, որ գրոհայինները զրկվել են երկու զրահապատ մեքենայից, որոնց վրա հրանոթներ են եղել: