Դենվերում հունվարի 30-ին մոտոցիկլային շոուի ժամանակ բայքերների միջեւ ծագած վեճն ավարտվել է ծեծկռտուքով եւ փոխհրաձգությամբ: Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ վկայակոչելով «The New York Times»-ը:

Միջադեպի հետեւանքով 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Նրանցից մեկը մահացել է, 3-ը ծայրահեղ ծանր, մյուս 3-ը՝ կայուն վիճակում են: Ոստիկանությունը չի նշել սպանվածի ինքնությունը:

Դենվերի ոստիկանության ղեկավար Ռոբերտ Ուայթը լրագրողներին տեղեկացրել է, որ հրազենի, դանակի եւ բռունցքների կիրառմամբ բախումը սկսվել է դեռեւս անհայտ պատճառնելով, Կոլորադո նահանգի Ցուցադրությունների ազգային համալիրում: Հունվարի 31-ի ցուցադրությունը չեղյալ է հայտարարվել: