ԱՄՆ-ում նախագահական նախընտրական արշավի առաջին պաշտոնական քվեարկության ժամանակ, որը կայանալու է փետրվարի 1-ին, Այովա նահանգում, իշխող Դեմոկրատական կուսակցությունում հաղթանակի ամենամեծ հնարավորություններն ունի երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, իսկ ընդդիմադիր Հանրապետական կուսակցությունում՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփը: Այս մասին են վկայում ընտրողների շրջանում անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակել են The Des Moines Register-ը եւ Bloomberg-ը:

Ըստ ՏԱՍՍ-ի, այս հետազոտությունն ամենից հստակն ու հուսալին է համարվում Այովայում: Դրա կազմակերպիչ Էնն Սելցերը հեղինակություն ձեռք բերեց այն բանից հետո, երբ 2008 թվականին կարողացավ այդ ժամանակվա համար անսպասելիորեն կանխատեսել Բարաք Օբամայի հաղթանակը: