Քալիֆորնիայում բռնել են բանտից փախած դատապարտյալներին: Նրանց թվում է Հուսեյն Նայերին, որին համեմատել են «Գառնուկների լռությունը» ֆիլմից մոլագար Հաննիբալ Լեկտերի հետ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
37-ամյա Նայերին, 20-ամյա Ջոնաթան Տիուն եւ 43-ամյա Բաք Դրուոնգը ներկայում սպասում են դատարանի վճռին:
Սանտա Անա քաղաքի հատուկ ռեժիմի Orange County բանտից երեք դատապարտյալները փախել էին հունվարի 22-ին: Վերջին 20 տարիների ընթացքում սա այս բանտից փախուստի առաջին դեպքն է:
Ծնունդով Իրանից, նախկին ծովային հետեւակային Նայերիին մեղադրում են 2012 թվականին նարկոդիլերի առեւանգման մեջ: Վիետնամցի Դուոնգը բանտում է սպանության փորձի եւ հրազենի կիրառմամբ հարձակման համար, իսկ Տիուն՝ սպանության փորձի եւ փոխհրաձգության մասնակցության համար:


























