Սլովենիայի արեւմտյան հատվածում A1 մայրուղում իրար է բախվել շուրջ 70 ավտոմեքենա: Սա երկրի պատմության մեջ ամենախոշոր վթարն է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով STA գործակալությունը:

Պատահարի հետեւանքով 4 մարդ է զոհվել, եւս 30 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Իրար բախված մեքենաների թվում նաեւ բեռնատարներ եւ ավտոբուսներ կան:

Նախնական տեղեկություններով, վթարի պատճառը խիտ մառախուղն է: Պատահարի վայրում արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ են աշխատում, ճանապարհը փակ է: