Հունվարի 30-ին 56 տարեկանում մահացել է Սալվադորի նախկին նախագահ Ֆրանսիսկո Ֆլորեսը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AFP գործակալությանը:

Երկրի նախկին ղեկավարին պետք է դատեին 15 մլն դոլարի հափշտակման գործով: Մահից մեկ շաբաթ առաջ Ֆլորեսը կոմայի մեջ էր ընկել:

Ֆրանսիսկո Ֆլորեսը Սալվադորի բարձրագույն պետական պաշտոնը զբաղեցրել է 1999-2004 թվականներին: