Եգիպտոսում երկաթուղային անցման գծում վթարի հետեւանքով 7 մարդ է զոհվել, 14 հոգի վիրավոր է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ալ-Յաում աս-Սաբիա» պարբերականը:
Գնացքն ավտոմեքենային է բախվել Գիզա նահանգում, երկաթուղային չկարգավորման անցման հատվածում: Ականատեսների խոսքով, թանձր մառախուղի հետեւանքով մեքենայի վարորդը չի նկատել մոտեցող գնացքը եւ ցանկացել է արագորեն անցնել ռելսերի հատվածով:
Հավելենք, որ ամեն տարի Եգիպտոսում տասնյակ մարդիկ են զոհվում երկաթուղային անցման հատվածներում վթարի հետեւանքով:


























