Մոսկվայում կարի արտադրամասում բռնկված հրդեհի հետեւանքով զոհերի թվում երեխա կա: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Նախնական տվյալներով, արտադրամասում ընդհանուր առմամբ 13 մարդ է եղել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 12 հոգու մարմին արդեն հայտնաբերվել է, եւս մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են:
Իրավապահների նախնական վարկածով, պատահարի պատճառը միտումնավոր հրդեհումն է: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:


























