Մոսկվայի եւ Բեռլինի միջեւ հարաբերությունների ամրապնդումը կարող է երկու պետությունների հզորացման խթան հանդիսանալ, սակայն իրադարձությունների այդպիսի զարգացումը սպառնալիք է ԱՄՆ-ի շահերի համար: Ըստ ՌԻԱ Նովոստիի, Deutsche Wirtschafts Nachrichten-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Stratfor-ի հիմնադիր Ջորջ Ֆրիդմանը:

Այսօր Գերմանիան հսկայական ճնշումների է ենթարկվում, նաեւ տնտեսապես խոցելի է, ինչը նշանակում է, որ պետք է ակտիվորեն համագործակցի այլ երկրների հետ: Սակայն գործընկերների ընտրության հարցում երկիրը սահմանափակված է: Մասնավորապես, Ռուսաստանի հետ բոլոր առումներով շահեկան մերձեցումը, ըստ Ֆրիդմանի, ԱՄՆ-ի դժգոհությունը կառաջացնի:

Վերլուծաբանի խոսքով, Վաշինգտոնի նպատակը երկու պետությունների միջեւ հարաբերությունների ջերմացումը թույլ չտալն է: Ընդ որում, ԱՄՆ-ն միակ երկիրը չէ, որը ձգտում է կանխել Մոսկվայի եւ Բեռլինի հարաբերությունների ամրապնդումը: Եվրոպայում այդպիսի միությանը դեմ հանդես եկող այլ պետություններ էլ կան, մասնավորապես՝ Լեհաստանն ու Ֆրանսիան: