Մանիլայի օդանավակայանում ոստիկանները ձերբակալել են իրենց գործընկերոջը, որը ջրային բույսերի փոխադրման համար նախատեսված արկղերում թաքնված հազվագյուտ տեսակի կենդանիների մաքսանենգությամբ է զբաղվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ոստիկաններն օձեր, վարաններ, մողեսներ, ինչպես նաեւ բվեր եւ բվեճներ են հայտնաբերել: Հետաքննության տվյալներով, կասկածյալը Ֆիլիպինների մայրաքաղաքից կենդանիներին ուղարկում էր Ճապոնիայում իր համախոհին: Ոստիկանության ձերբակալված սպային մինչեւ 4 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:
Ֆիլիպինների օդանավակայաններում մաքսանենգությունը վերջին շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել: Անցյալ տարի 6 ոստիկաններ դատարանի առջեւ է կանգնել՝ դրամ շորթելու նպատակով ուղեւորների բեռներում զինամթերք նետելու մեղադրանքով:


























