Ֆինլանդիայի Մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Անտտտի Խարտիկայնենի նկատմամբ հետաքննություն է տարվում՝ «Նամակագրությունը գաղտնիությունը խախտելու» եւ «Պաշտոնական լիազորությունները չարաշահելու» հոդվածներով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Yle-ն:
Քննչական ծառայության ղեկավարի խոսքով, խոսքն էլեկտրոնային փոստի բովանդակությունը, ինչպես նաեւ ուղարկողի եւ հասցեատիրոջ անունները տարածելու մասին է:
Ոստիկանությունն առայժմ գործի մանրամասներ չի ներկայացնում: Խարտիկայնենին պաշտոնազրկելու մասին որոշումը ֆինանսների նախարարությունը կկայացնի հաջորդ շաբաթ:
Անցյալ տարի էլ մաքսայինի ղեկավարը խիստ նկատողություն էր ստացել՝ իր ենթակաների գործողությունները հրապարակայնորեն քննադատելու համար:


























