Ավելի քան 10 հազար անչափահաս փախստականներ, որոնք ԵՄ երկրներ են ժամանել առանց ծնողների, սահմանը հատելուց հետո կորել են: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:
Նշվում է, որ նրանցից շատերը կարող էին մարդկանց առեւտրով զբաղվողների զոհը դառնալ: ԵՄ ոստիկանական ծառայության ղեկավար Բրայան Դոնալդի խոսքով, շուրջ 5 հազար երեխա կորել է Իտալիայում, 1.000 անչափահաս էլ՝ Շվեդիայում:
Սակայն, ըստ պաշտոնյայի, ո՛չ բոլոր երեխաներն են հայտնվել հանցագործների ձեռքում: «Անմտություն կլիներ ասել, որ բոլոր 10 հազար երեխաներն էլ շահագործվում են: Ոմանք, հնարավոր է, որդեգրվել են: Պարզապես մենք չգիտենք, թե որտեղ են նրանք եւ ինչով են զբաղվում»,- հայտարարել է Դոնալդը:


























