Ամերիկյան Այովա նահանգում, որտեղ փետրվարի 1-ին մեկնարկելու է փրայմերիզը, սրճարաններից մեկի ճաշացանկում նոր համբուրգեր է հայտնվել՝ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի պատվին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Fox News հեռուստաալիքը:
Հաստատությունում պարզաբանել են, որ նոր ուտեստը «համբուրգերին կվերադարձնի նախկին հզորությունը»: Այս կերպ ծաղրում են Թրամփի հայտարարությունը, որը խոստացել է Ամերիկան կրկին հզոր դարձնել:
Համբուրգերը կազմված է տնական հացի երկու շերտից, 220 գրամ խոզապուխտից, 150 գրամ տավարի մսից եւ տապակած սոխից:




























