Կանադայում Տորոնտոյի կենտրոնում փոխհրաձգության հետեւանքով 2 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Star պարբերականը:

Նշվում է, որ եւս 3 հոգի վիրավոր է:

Ոստիկանությունը շրջափակել է միջադեպի շրջանը, հետաքննություն է տարվում: Հրաձգության պատճառների եւ կասկածյալների մասին տեղեկություններ չկան: