Ժնեւում միջսիրիական բանակցությունների գլխավոր նպատակներն են հաշտության ձեռքբերումն ու քաղաքական անցումը: Reuters-ի փոխանմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջոն Քերրին:

Ըստ Gazeta.ru-ի, ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ «հակամարտությունը ռազմական լուծում չունի», եւ հավելել, որ բանակցությունները կարող են կանխել ԻՊ-ի զինյալներին ցանկացած աջակցություն:

Ավելի վաղ ժնեւյան բանակցություններում Դամասկոսի պատվիրակության ղեկավարը հայտարարել էր, որ Սիրիայի տարածքում արյունահեղությունն օտար պետությունների շահերից է բխում, որոնք ահաբեկչությունը որպես զենք են օգտագործում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձեւին համապատասխան, հունվարի 29-ին Ժնեւում բանակցություններ են սկսվել Սիրիայի կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ: