Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ստեֆան լը Ֆոլը Le Monde-ին եւ Europe1-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվայի դեմ ԵՄ պատժամիջոցներին ի պատասխան սահմանված ռուսական պարենային էմբարգոյի չեղարկման հույս ունի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

«Իհարկե, ես շատ եմ ցանկանում պատժամիջոցների չեղարկում, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես դա ցանկանում է, կառավարությունն էլ կիսում է այս տեսակետը»,- ասել է նա:

Նախարարի խոսքով, հարցն անձամբ է քննարկել ռուսական կառավարության հետ: Վերջերս թեման քննարկել է նաեւ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Էմանուել Մարկոնը:

Լը Ֆոլն ընդգծել է, որ պատժամիջոցների վերացման հարցը կախված է ոչ թե գյուղատնտեսության նախարարությունից եւ ընդհանրապես Ֆրանսիայից, այլ ամբողջ Եվրամիության դիրքորոշումից: