Շվեյցարիան կդառնա աշխարհի առաջին պետությունը, որտեղ քաղաքացիներին հանրաքվեի ժամանակ կհարցնեն, արդյո՞ք ցանկանում են պետությունից ամենամսյա երաշխավորված վճարում ստանալ 2500 շվեյցարական ֆրանկի չափով (2250 եվրո): Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով The Local-ը:
Քվեարկությունը կկայանա հունիսի 5-ին: Նախաձեռնությունը հասարակական մի քանի գործիչներինն է, որոնց թվում են նաեւ հրապարակախոս Դանիել Շտրաուբը եւ խորհրդարանի նախկին խոսնակ Օսվալդ Սիգը:
Առաջարկվում է անչափահասներին ամսական 625 շվեյցարակն ֆրանկ (ավելի քան 500 եվրո) վճարել:
Չնայած գայթակղիչ առաջարկությանը՝ շվեյցարացիների մեծ մասը չի պատրաստվում ազատվել աշխատանքից: Բնակչության միայն 2%-ը կդադարի աշխատել, մինչդեռ քաղաքացիների 8%-ն այս հնարավորության շուրջ կմտածի՝ կախված հանգամանքներից:
Ըստ The Local-ի, այս համակարգի ներդրումը երկրին տարեկան 208 մլրդ շվեյցարական ֆրանկ կարժենա:



























