Իսպանիայից Կատալոնիայի անկախությանը դեմ հանդես եկող կուսակցությունները հունվարի 31-ին Բարսելոնայում բողոքի ակցիա են կազմակերպել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AP գործակալությունը:

Հազարավոր մարդիկ «Անկախությունը մեզ կզրկի ինքնությունից» պաստառներով հավաքվել են քաղաքի Սուրբ Հակոբի հրապարակում:

Կատալոնիայի Քաղաքացիական հասարակության նախագահ Ռաֆայել Արենասը ցույցի ժամանակ ունեցած ելույթում նշել է, որ քաղաքական գործիչների շրջանում անկախության կողմնակիցները ձգտում են «Իսպանիան խլել» ինքնավարության բնակիչներին՝ կատալոնցիներին խաբելով «երկրի վրա դրախտի խոստումներով»: