Մեքսիկայի Հերերո նահանգի Կոյուկայի շրջանում «15-ամյակի տոնի» ժամանակ 11 մարդ է սպանվել: Այս մասին հաղորդել է նահանգապետ Էկտոր Աստուդիլյո Ֆլորեսը:

«Մեզ մոտ առկա տեղեկատվությամբ, եղել է «15-ամյակի տոնը», այնտեղ խնդիր է եղել եւ մահացել է 11 մարդ»,-ասել է Ֆլորեսը:

Այս տոնը շատ տարածված է Մեքսիկայում, այն կազմակերպում են որոշակի տարիքի հասած աղջիկների համար: Զբոսանքների մասնակիցների թիվը, որպես կանոն, հարյուրների է հասնում:

Սպանության ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանները, սակայն տեղ հասնելուն պես նրանց վրա կրակ են բացել անհայտ անձինք: Ոստիկանների շրջանում զոհերի մասին չի հաղորդվում:

Միաժամանակ, Կոյուկայի շրջանում եւս մեկ զույգի են գնդակահարել, որը Մեքսիկայից մեքենայով ուղեւորվում էր Սիուատանեխո քաղաք: Գերերոյի դատախազությունը կարծում է, որ նրանց սխալմամբ կարող էին սկանել նույն մարդիկ, որոնք հարձակվել էին ոստիկանների վրա: