Մեքսիկայի Մորելիա քաղաքում (Միչոական նահանգ) խոշոր հրդեհ է տեղի ունեցել տուգանային հրապարակում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի հրշեջ ծառայությունը:

Ընդհանուր առմամբ, տուգանային հրապարակում եղել է 430 ավտոմեքենա, որոնցից 240-ն ամբողջությամբ այրվել է: Հրդեհի մարմանը մի քանի հրշեջ բրիգադ է մասնակցել:

Իշխանության ներկայացուցիչների խոսքով, մեքենաների մեծ մասը հին են եւ երկար տարիներ կանգնած են եղել հրապարակում: