Կանադայի մայրաքաղաքում փոխհրաձգության հետեւանքով տղամարդ է մահացել, եւս մեկը վիրավորվելէ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:վիրավորվել եւս

Միջադեպը տեղի է ունեցել Օտտավայի արվարձաններից մեկում: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Ներկայումս ոստիկանությունը որոնում է կասկածյալներին: Իրավապահները հարցաքննում են ականատեսներին:

Ավելի վաղ, հունվարի 31-ին, Տորոնտոյում կրակոցների հետեւանքով մահացել էր 2, վիրավորվել՝ 3 մարդ: Կրակոցները տեղի էին ունեցել չինական եւ թայվանական ռեստորանների միջեւ: