Ֆիլիպ Կիրկորովը վաճառքի է հանել Զեմլյանո Վայում իր բնակարանը: Այդ տարածքը Ֆիլիպն ու Ալլա Պուգաչովան գնել էին 1993թ. փետրվարին: ԲՆակարանը գնելու վրա պնդել էր հենց Ֆիլիպը, հայտնելով, որ այնտեղ անցել է իր մանկությունը: Բնակտարածքը ընդլայնելու համար նրանք գնել էին բնակարանները երկու հարկերում եւ երկու հարկանի, 7 սենյականոց տուն էին դարձրել:
Բնակարանում երաժշտական ստուդիա, տնային կինոթատրոն, սաունա, ջակուզի, անգամ սեւ մուտք էին ավելացրել: Ամուսնալուծության ժամանակ բնակարանը գնահատվել էր 1,5 մլն դոլար: Այսօր այն գնահատվում է 10 մլն:
Հարցին, թե ինչպե՞ս է համարձակվում վաճառել այդ տունը, չէ որ դա հիշողություն է, Ֆիլիպը պատասխանել է. «Հիշողությունը ոչ թե պատերի մեջ է, այլ սրտում»:
Վաճառքից ստացված գումարները նա ծրագրում է ծախսել այլ անշարժ գույք գնելու համար:




























