Միլիարդատեր Ջորջ Սորոսը ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախագահական քարոզարշավի համար 6 մլն դոլար է նվիրաբերել, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Hill—ը։

Հաղորդվում է, որ միլիարդատերը այդ գումարը տրամադրել է 2015թ. դեկտեմբերին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն քաղաքական գործչի քարոզարշավի միջոցների մասին տեղեկությունները հերթական անգամ հրապարակելուց հետո։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այն բանից հետո, երբ Քլինթոնը 2015թ. երրորդ եռամսյակում 25.8 մլն դոլար էր ծախսել, նրա նախընտրական բյուջեում մոտ դեռ չծախսած 33 մլն դոլար է մնացել։ Դրանից հետո գումարը մի քանի անգամ մեծացել էր։