Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրաման է ստորագրել 68-ամյա Ժակլին Սավաժին ներում շնորհելու մասին։ Կնոջը 10 տարվա ազատազրկման էին դատապարտել իրեն ծանակող ամուսնուն սպանելու համար, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով BBC հեռուստառադիոկայանը։
Սավաժի ամուսինը մի քանի տարի շարունակ ծեծում էր իր կնոջն ու երեխաներին, ինչպես նաեւ ինքնասպանության էր հասցրել իր տղային։
Որդու ինքնասպանության հաջորդ օրը Սավաժը սպանել էր ամուսնուն։ Գործը մեծ հնչեղություն էր ստացել Ֆրանսիայում։ Ավելի քան 400 հազար մարդ խնդրագիր էր ստորագրել՝ նախագահին կոչ անելով ներել կնոջը։


























