Թայվանի նոր գումարման խորհրդարանը, որում մեծամասնությունն այժմ պատկանում է ընդդիմությանը, երդում է տվել Թայբեյում։ Խորհրդարանի խոսնակ է դարձել Ժողովրդավարական առաջադեմ կուսակցության ներկայացուցիչ Սու Ցզյացյուանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Այս քաղաքական գործիչը համարվում է Ժողովրդավարական առաջադեմ կուսակցության առաջնորդ Ցայ Ինվենի մերձավոր համախոհը։ Ցայ Ինվենը հաղթանակ էր տարել հունվարի 20-ին կայացած ընտրություններում եւ իր լիազորությունները կստանձնի մայիսի 20-ին։ Դրանից հետո Ժողովրդավարական առաջադեմ կուսակցությունը Թայվանում ամբողջովին կստանա իշխանության վերահսկողությունը։